Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ. պաշտոնյայի այցի մասին նախապես չէր հայտարարվել՝ հաղորդում է РИА Новости-ն։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու Մերձավոր Արևելքի իրավիճակին առնչվող հարցեր: Կրեմլը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից և կենտրոնանալ բանակցությունների վրա:               
 

Ասում են...

Ասում են...
15.04.2023 | 22:08

Ոչ միայն հայերի, այլև հույների, ասորիների հետ կապված բոլոր ջարդերը, կոտորածները, որոնց պատասխանը չի տրվել, իրենց գինն ունեն։ Թուրքիան այդ պատճառով որևէ կերպ չի կարողանում դառնալ նորմալ երկիր։ Առանց առերեսման Թուրքիան երբեք չի կարող լինել նորմալ, ժողովրդավարական, իր և իր շրջապատի հետ, հարևանների հետ հաշտ երկիր։ Եվ չի էլ լինում։ Հարյուր տարի է՝ չի լինում։ Չի ստացվում։ Ռուսոյի արտահայտությամբ՝ «սոցիալական պայմանագիրը» չի կայանում, հասարակական հաշտությունը չի կայանում։ Հայերը, հույները, ասորիները գնացին, ոչնչացվեցին, սակայն նման մի խնդիր է Քրդական հարցը։ Թուրքիան դա էլ չի կարողանում լուծել։ Բայց հենց այդ պատճառով չի կարողանում լուծել։ Այն պատճառով, որ չի առերեսվում իր հետ և նաև չի ցանկանում հավասար վերաբերվել իրենից տարբերվողներին։

Ջենգիզ Աքթար

Թուրք քաղաքագետ, լրագրող, հրապարակախոս, ներկայում՝ Աթենքի համալսարանի դասախոս

Դիտվել է՝ 134590

Մեկնաբանություններ